Հրաշքը սկսվում է այստեղից

2024-04-01

Խաղեր մեր մանկապարտեզներում...

2024-03-29

Սուրբ Զատկի տոն Ռոզելիտա-Էլտառոզ մանկապարտեզներում...

2024-01-17

Մեր առօրյան...

Մասնաճյուղեր

Մեր մանկապարտեզի մասնաճյուղերը գտնվում են Երևան քաղաքի կենտրունում, հասանելի են թե մեքենայով թե տրանսպորտով թե քայլելով մոտենալու համար

Ալիխանյան 3
Դեմիրճյան 8
Տիգրան Մեծ 44/80
175
Սաների քանակ
50
Աշխատակիցներ
1202
Շրջանավարտներ
3
Մրցանակներ
4
Մասնաճյուղեր

Ուսուցում

Պարզ հանրահաշիվ
Թվեր, գործողություններ, տրամաբանություն, խնդիրների լուծում և այլն:
Երաժշտություն
Նոտաներ, դասական, ժամանակակից, ազգային, երգեր, պարեր և այլն:
Կերպարվեստ
նկարչություն, ավազանկարչություն, ապլիկացիա և այլն
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն:
Բնագիտություն
Բնության երևույթներ, աստղագիտություն և այլն:

Մեր մասին

Կրթօջախները հիմնադրվել է Մարդոյանների ընտանիքի կողմից դեռևս 1993 թվականին: Բոլոր մանկապարտեզների շինարարական լուծումները, կառույցի ներքին պայմանները, կահավորանքը ու երեխաների տարիքային խմբերին համապատասխան խաղահրապարակները ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշներին: Այստեղ է հավաքված ամենապրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմը, լավագույն մանկավարժ - դաստիարակները, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում երեխաների կրթության և դաստիարակության գործում անթերի հանդես գալու համար: Այս ամենում կարելի է համոզվել բաց պարապմունքների, հանդեսների և տոնական միջոցառումների ժամանակ: Շնորհիվ ամենամյա ներդրումների, Մարդոյանների ընտանիքի հոգատար, ջերմ և սրտացավ աշխատանքի` բոլոր կրթօջախներում ապահովված է բարձր որակ, որ տարիներ շարունակ վստահություն է ներշնչում:

Մենք մանկապարտեզների ցանց ենք և պատրաստում ենք Ձեր բալիկին Հայաստանի և այլ երկների լավագույն կրթական հաստատություններ ընդունվելու և հետագայում սովորելու համար: Մենք ցուցաբերում ենք յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցում: Մեր մեթոդիստը և հոգեբանը կկազմեն ինտելեկտուալ և հոգեբանական զարգացման քարտեզը

Երեխայի սննդակարգն ամբողջությամբ կազմվում է դիետոլոգի կողմից պահպանելով առողջ սննդի կալորիականությունը։

Ռոզելիտա-Էլտառոզ մանկապարտեզները էլիտար դասի մանկապարտեզներ են, որոնց հիմքում ընկած է եռալեզու միջավայրում երեխայի բոլոր բնագավառներում զարգացման ձգտումը:

Մրցանակներ

Տարվա լավագույն մանկապարտեզ
Լավագույն ընկերություն
Կին առաջնորդներ

Copyright © 2022 Eltaroz. All Rights Resirved. Made by Large art-studio